Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Բավարիան» հասավ «Բորուսիային»

«Բավարիան» հասավ «Բորուսիային»
21.09.2013 | 23:37

Բունդեսլիգայի առաջնության հերթական տուրում Դորտմունդի «Բորուսիան» ոչ-ոքի` 1:1 խաղալով «Նյուրնբերգի» հետ` հրաշալի հնարավորություն տվեց «Բավարիային» «Շալկեին» հաղթելու դեպքում միավորներով հավասարվել իրեն: Մյունխենցիներն ավելի քան հաջողությամբ օգտվեցին այդ հնարավորությունից` արտագնա խաղում 4:0 հաշվով առավելության հասնելով: Հիշեցնենք, որ «Բորուսիայի» կազմում այս անգամ բացակայում էր Հենրիկ Մխիթարյանը: Ասենք նաև, որ թիմը խաղում էր բավական թարմացված կազմով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 922

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ